Մոսկվայից Արխանգելսկ մեկնող Boeing ինքնաթիռը միայն օդաչուների գրագետ գործողությունների հետևանքով չի բախվել Bombardier Challenger բիզնես չվերթներ իրականացնող ինքնաթիռի հետ: Այս մասին տեղեկացնում է Vesti.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել երեկ կեսօրին: Շերեմետևո օդանավակայանից թռիչք իրականացնող Boeing-737-500-ի համակարգն ազդադարարել է Սանկտ-Պետերբուրգից ժամանող Bombardier-ի հետ վտանգավոր հեռավորության վրա լինելու մասին: Երկու ինքնաթիռների միջև տարածությունը կազմել է ընդամենը 450 մետր:
Սակայն օդաչուների գագետ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել ինքնաթիռները պահել անվտանգ հեռավորության վրա և խուսափել բախումից: