Երկուշաբթի երեկոյան Ռոհանին կայցելի Հայաստան

    256
    0

    Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստան կայցելի երկուշաբթի երեկոյան:

    Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը:

     

    Նա նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում կքննարկվի հայ-իրանական օրակարգի հարցերի լայն շրջանակ:

     
    «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Իրանի ղեկավարներն արդեն երկու անգամ հանդիպել են, տարվա ընթացքում ընթացիկ օրակարգային հարցերը քննարկվել են նաև հեռախոսազրույցների ընթացքում:
     
    Ի դեպ, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի նախօրեին վարչապետն իրանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ անշուշտ հատուկ անդրադարձ կատարելով նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում երկկողմ համագործակցության հեռանկարին:
     
    Հասան Ռոհանիի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ:
     
    Իրանի նախագահը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում առանձին հանդիպումներ կունենա նաև ԵԱՏՄ անդամ որոշ երկրների ղեկավարների հետ»,- գրել է իրանագետը:

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

    Please enter your comment!
    Please enter your name here