Երեկ՝ նոյեմբերի 19-ին, երեկոյան արտառոց դեպք է տեղի ունեցել Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռում: Ինչպես հայտնում է news.am-ը, ականատեսը պատմել է, որ մի երիտասարդ իրեն այնքան անպարկեշտ է պահել, որ մինչեւ ինքնաթիռի վայրէջքը, ինքաթիռից ահազանգել են օդանավակայանի իրավապահներին:
28-ամյա երիտասարդը, որը, ինչպես ավելի ուշ պարզվեց, Երասխի բնակիչ է, նախ փորձել է ծխել ինքնաթիռի զուգարանում, ինչը արգելելուց հետո, սկսել է անպարկեշտ վարք դրսեւորել ինքնաթիռում գտնվող իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ:
Վայրէջք կատարելուց հետո ոստիկանները ստիպված են եղել նրան պատասխանատվության ենթարկել: