տուն Լուրեր Երիկամը նվիրաբերեց անծանոթ տղամարդուն, ապա ամուսնացավ նրա հետ

Երիկամը նվիրաբերեց անծանոթ տղամարդուն, ապա ամուսնացավ նրա հետ

143
0

pic_105a71b59cfb556efe778c6245b26213

Կինը, որը գրեթե անծանոթ տղամարդուն էր նվիրաբերել իր երիկամներից մեկը, երիկամի հաջող փոխպատվաստումից մի քանի տարի անց ամուսնացել է նրա հետ: lenta.ru- ի փոխանցմամբ, Չելսի Կլերի և Քեյլ Ֆրոլիխի պսակադրությունը կայացել է օրեր առաջ:

2009 թվականին իր ծանոթից իմանալով, որ Քեյլը երիկամի փոխպատվաստման կարիք ունի, աղջիկը համաձայնել է դոնոր դառնալ: Տղայի հետ հանդիպելուց հետո, նա հայտարարել է, որ պատրաստ է դրան: Աղջիկն այդ արարքը բացատրել է այն հանգամանքնով, որ տարիներ առաջ իր հայրը ոսկրածուծի դոնորի կարիք ուներ, սակայն այդպես էլ նրանց չի հաջողվել գտնել որևէ մեկին:

Մայրը դեմ է եղել դստեր որոշմանը, սակայն Չելսին հայտարարել է, որ չի փոխելու որոշումը: Որոշ ժամանակ անց հետազոտություն է անցել, ինչի արդյունքում պարզվել է, որ փոխպատվաստումը հնարավոր է: Վիրահատությունը տեղի է ունեցել, տղայի ապաքինումից հետո երիտասարդները սկսել են հանդիպել: Երտասարդ զույգի ընտանիքում այս պահին երկու երեխա կա, երկուսին էլ Չելսին ունեցել է առաջին ամուսնությունից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here