Երթուղայինի վարորդներն այսօր գործադուլ են արել: Նրանք դժգոհում են գազի բարձր գնից եւ իրենցից պահանջվող օրվա «պլանի» բարձրացումից: Վարորդները պահանջում են կառավարությունից կամ գազի գների նվազեցում, կամ «պլանի» իջեցում:
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից խնդրել են դադարեցնել գործադուլը, սակայն վարորդներն անդրդվելի են: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից ասել են՝ հարցը մեկ օրում լուծելի չէ: