տուն Աշխարհ Երեք հայ գործիչներ ընտրվել են Սիրիայի խորհրդարանի պատգամավոր

Երեք հայ գործիչներ ընտրվել են Սիրիայի խորհրդարանի պատգամավոր

373
0

Սիրիայում բնակվող երեք հայ գործիչներ ընտրվել են խորհրդարանի պատգամավոր: Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:

Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ են ընտրվել Դամասկոսից դոկտոր Նորա Արիսյանը, Հալեպից՝ իրավաբան Լյուսի Իսկենյանը և Ժիրայր Ռեիսյանը: Նորա Արիսյանը և Ժիրայր Ռեիսյանը նախորդ ընտրություններին ևս ընտրվել էին Սիրիայի խորհրդարանի պատգամավոր։

Սիրիայի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2020թ. հուլիսի 19-ին: