Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Հաջորդ տարի Երևանի քաղաքապետարանը կսկսի սոցիալական բնակարանների ??? շինարարություն, հայտարարել է փոխքաղաքապետ Hayk I. Sargsyanը «Ազատության» եթերում
✅ Նախատեսվում է այս տարի տնտեսված միջոցների հաշվին կառուցել 16-18 հարկանի շենք, որտեղ կտեղափոխվեն 4-րդ կարգի հինգ հարկանի 2-3 շենքի բնակիչներ, այդ շենքերը կհանվեն շահագործումից, կտրամադրվեն ներդրումային ծրագրերով կառուցապատողներին, դրանց փոխարեն կկառուցվեն բարձրահարկեր, որտեղից քաղաքապետարանը կստանա այդ հինգ հարկանիների բնակֆոնդը։
✅ Այսպիսի պրոգրեսիվ աճով կփորձենք առաջիկա տարիներին ուղղակի սպառել 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը Երևանում։
?Դէ այս տարվա պիլոտային 20 և հաջորդ տարվա100 վերելակի փոխարինման մասին արդեն հայտարարել ենք»: