Երեւանի համար 49 մանկապարտեզի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկը կորոնավիրուսով է վարակվել. այսօր ստացվել է թեստի պատասխանը, որը դրական է:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հաղորդեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Կատարվել են համապատասխան աշխատանքներ, պարզվել է կոնտակտավորների շրջանակը, նրանք ինքնամեկուսացել են, որոշ ժամանակ անց կկատարվի թեստավորում, ի հայտ կբերվի՝ նրանց թվում վարակակիր կա, թե չէ»,- ասաց Հակոբ Կարապետյանը:
Մանկապարտեզը անձնակազմի այլ անդամների միջոցով գործարկելու հավանականության մասին հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Առայժմ հստակ է մի բան՝ մանկապարտեզն անորոշ ժամանակով փակ կմնա, մինչեւ բժիշկները, մասնագետները բացելը ճիշտ համարեն»:
Հարցին, թե քանի երեխա պիտի գնար վերաբացվող պարտեզ՝ ծնողներից քանիսն էին, որ ցանկություն էին հայտնել երեխաներին տանել մանկապարտեզ՝ Կարապետյանն ասաց. «Կարծեմ՝ մոտ տասը»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում