տուն Հասարակություն Երեւանի նոր այգին կկոչվի «Մայրություն» (տեսանյութ)

Երեւանի նոր այգին կկոչվի «Մայրություն» (տեսանյութ)

439
0

2020 թ․ Հայաստանն ականատես կլինի բնապահպանական բացառիկ ծրագրի իրականացման, որի շրջանակներում նախատեսվում է շուրջ 20 հազար ծառով այգի հիմնել։ Այգին կհիմնվի բացառապես դրամահավաքի միջոցով, որին կարող են մասնակցել բոլորը։

Նախագծի հեղինակն է Հայաստանում տեխնոերաժշտության հիմնադիրներից մեկը՝ Արթուր Լոռեցյանը, ում միացել են Yerevan 2.0 ՀԿ-ն և «Վիկտորիա» հիմնադրամը։

Նախագծի համահեղինակներից Գայա Մանուկյանը նշում է, որ նախաձեռնությունը կոչվելու է Գայանե, որը հունարենից թարգմանաբար նշանակում է երկիր, հող, ինչպես նաև արտահայտում է կնոջ կերպարը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։