Սիրիայում զինված խմբավորումները շարունակում են ռմբակոծության ենթարկել մայրաքաղաք Դամասկոսի շրջանները: «Ալ-Սուրիայա Ալ-Անը» հաղորդում է, որ այսօր առավոտյան 4 ռումբ է պայթել քրիստոնեական Կասաա շրջանի Ջորջ Խուրի անվան հրապարակում: Նախնական տեղեկություններով` խաղաղ բնակիչների շրջանում կան վիրավորներ, նրանց թիվը պարզվում է: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Մեծ վնաս է հասցվել շուկային: Եվս երեք ռումբ պայթել է Թահրիր հրապարակում, այստեղ տուժածների մասին չի հաղորդվում: Ուրբաթ երեկոյան Աբբասյաների հրապարակի շրջակայքում մի քանի պայթյունի հետևանքով վիրավորվել է 5 մարդ: