տուն Լուրեր Երեկ ոստիկանները սպասարկել են ФСБ-ի կարգադրանքները. Զարուհի Փոստանջյան

Երեկ ոստիկանները սպասարկել են ФСБ-ի կարգադրանքները. Զարուհի Փոստանջյան

263
0

120413.1.3_1

ՀՀ իշխանություն բանեցնող անձինք հայկական չեն եւ ծառայում են Ռուսաստանի դաշնության հատուկ ծառայություններին, որը կոչվում է ФСБ: Այսօր այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով երեկ ոստիկանների կողմից մի շարք քաղաքացիների եւ լրագրողների բերման ենթարկելու դեպքերին Պուտինի դեմ բողոքի երթի ժամանակ:

«Երեկ ոստիկանները սպասարկում էին ФСБ-ի կարգադրանքները: Սա միանշանակ այսպես կարող եմ գնահատել, շուրջ մեկուկես ժամ  ինձ թույլ չեն տվել տեղաշարժվել: Յուրաքանչյուր խմբի ներկայացուցչի յուրովի են իրենք մեկուսացրել: Մի խմբի մարդկանց, խաղաղ ցուցարներին նրանք առեւանգում էին, տանում էին ոստիկանության բաժանմունքներ, նրանց մեջ նաեւ լրագրողներն էին, մյուս խմբերին ուղղակի խանգարում էին տեղաշարժվել»,-ասում է Զարուհի Փոստանջյանը:

Նա կարծում է, որ այսօր ՀՀ-ում արդեն գործում է հակահայ իշխանություն, որը դեմ է Հայաստանի ժողովրդին:

«Եվ եթե այս 20 տարիների ընթացքում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք  մեր իրավունքները ապօրինի սահմանափակում էին, ապա ակնհայտ երեկ ասում էին, որ Պուտինի այցի հետ կապված ձեր տեղաշարժվելու իրավունքը սահմափակվում է ու որեւէ իրավական հիմք չէին ներկայացնում: Դա դիտավորյալ է արված եւ իրենց անհրաժեշտ էր այդ ժամին մարդկանց հնարավորինս անջատել իրարից, այդ ժամանակահատվածը օպերատիվ աշխատել են ФСБ-ի հետ»,- հավելում է Փոստանջյանը:

Լիլիթ Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here