տուն Լուրեր Երեկ Կասկադում հիշել են Ջերարդ Գաֆեսճյանին

Երեկ Կասկադում հիշել են Ջերարդ Գաֆեսճյանին

243
0

1239988_10151735981939563_1599374068_n

Սեպտեմբերի 27-ին ժամը 21:00-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ լուսավառության հատուկ արարողություն՝ նվիրված կենտրոնի հիմնադիր, ազգային մեծ բարերար Ջերարդ Գաֆեսճյանի հիշատակին:

Խորհրդանշորեն, լուսավառությանը հաջորդեց Գաֆեսճյան քանդակների պարտեզում կազմակերպվող «Կարին» համույթի հայկական ավանդական պարերի ուսուցման այս տարվա վերջին միջոցառումը, որն արժանացել էր պարոն Գաֆեսճյանի հատուկ ուշադրությանը և անցկացվում էր նրա հովանավորությամբ:

Միջոցառումից անմիջապես հետո, ուղիղ ժամը 21:00-ին Կասկադ համալիրի աստիճաններին տեղավորված մասնակիցները հատուկ ազդանշանից հետո վառեցին նախապես տրամադրված լապտերները՝ ի հիշատակ մեծ հայրենասեր Ջերարդ Գաֆեսճյանի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here