տուն Քաղաքական Միջազգային Երեկ Թուրքիայում բախումների հետևանքով ձերբակալվել է 150 մարդ

Երեկ Թուրքիայում բախումների հետևանքով ձերբակալվել է 150 մարդ

106
0

_75235202_022499875-1

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի ոստիկանությունը երեկ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարներին ցրելու ժամանակ։ Բողոքի նոր ակցիաները նվիրված էին մեկ տարի առաջ այս օրերին Ստամբուլում սկսված բախումներին, որոնք հետևանք էին Գեզի պուրակի վերակառուցման մասին հայտարարությունների։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Այն ժամանակ զոհվել էր 8 մարդ։ Երեկ կայացած բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է առնվազն 150 մարդ։