Ապօրինի որդեգրման գործով երեխաներին կորցրած մայրերը ՀՀ դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել: Ծնողների հիմնական պահանջը Ռազմիկ Աբրահամյանի կալանավորումն է: Ծնողները ցանկանում էին հանդիպել գլխավոր դատախազին: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է մայրերին:
Բողոքի ակցիայի մասնակիցներց Հայկուհի Խաչատրյանը նշեց, որ գլխավոր դատախազի վստահեցմամբ՝ իրենց բոլորի նպատակը գործի անաչառ քննությունն է:
Հայկուհի Խաչատրյանի խոսքերով, Արթուր Դավթյանը հերքել է, որ հանդիպել է Ռազմիկ Աբրահամյանի հետ: Ռազմիկ Աբրահամյանի փոխարեն եղել է փաստաբանը: