Ամերիկյան Օնտարիո նահանգում բնակվող 28-ամյա ամերիկուհի Անդրեա Էվանսը իր խելախոսով ամիսներ շարունակ լուսանկարել է իր որդուն՝ Օուենին, ով անընդհատ քնել է տարբեր վայրերում և տարբեր դիրքերով։
Անդրեան The Daily Mail-ին պատմել է, որ սա պայմանավորված է եղել երեխայի առողջական վիճակով։ Բանն այն է, որ վերջինիս անհանգստացրել են քթի խոռոչի գոյացությունները, որոնց պատճառով նրա գիշերային քունը խախտվում էր, և ստիպված էր լինում քնել նաև ցերեկը։
Երեխայի վիճակը փոխվել է, երբ քթի խոռոչից հեռացրել են այդ գոյացությունները։