Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին» № 1818-Ա որոշումը: Այս որոշումը վերաբերվում է չարչրկված «Երեխաների քաղաք» ծրագրին: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 08.08.2019թ. №1818-Ա որոշման համաձայն՝ նախատեսվում էր «Երեխաների քաղաք» կառուցելու և անապահով սոցիալական պայմաններում ապրող, հաշմանդամություն ունեցող երեխաների լիակատար զարգացման և ինքնադրսևորման, մանկական աղքատության կրճատմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացման նպատակով Շահումյան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության 14.913 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը և Տափերական համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 10.2 հա մակերեսով վարելահողը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը:
Խնդրին անդրադարձել էր նաև Araratnews.am-ը: Գրել էինք, որ կա մտահոգություն նախագծի վերաբերյալ:
Ծրագիրը չեղարկվել է ՀՀ Սոցիալական ապահովության նախարար Զարուհի Բաթոյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի և ՀՀ Սոցալիական ապահովության նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հետևողական աշխատանքի շնորհիվ: