տուն Քաղաքական Միջազգային Երեխաների առևտրի դեմ պայքարի շրջանակներում Չինաստանում հազարից ավելի մարդ է ձերբակալվել

Երեխաների առևտրի դեմ պայքարի շրջանակներում Չինաստանում հազարից ավելի մարդ է ձերբակալվել

87
0

585779

Չինաստանի հասարակական անվտանգության նախարարության աշխատակիցները երեխաների առևտրով զբաղվող հանցագործության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկած քայլերի շնորհիվ 382 անչափահաս են ազատել, որոնց առևանգել էին հանցագործները։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։

Գործողությունների շրջանակներում 1094 մարդ  ձերբակալվել է։

Նախարարությունից հայտնել են, որ նախորդ տարի Պեկինի և Ցզյանսու նահանգի ոստիկանությունը հայտնաբերել է 4 կայքեր, որոնց միջոցով իրականացվել է երեխաների առևտուրը։

Չնայած այն փաստին, որ երեխաների առևտուրը Չինաստանում օրենքով խիստ պատժելի հանցանք է համարվում, այդ բիզնեսը չափազանց լուրջ խնդիր է համարվում չինական հասարակության համար։