Գյումրիում երեխային աղբաման նետած մայրը նրան մանկատուն հանձնելու նպատակով գրավոր դիմում չի ներկայացրել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը՝ նշելով, որ երիտասարդ մայրը երեխային մանկատուն հանձնելու նպատակով բաժին էր եկել դեռ օգոստոսի 15-ին և ասել, որ ուզում է հրաժարվել երեխայից՝ սոցիալական վիճակի պատճառով. բաժանվել է ամուսնուց, չունի օգնող ծնողներ ու աշխատանք, սակայն, երբ նրան առաջարկվել է սոցիական խնդիրների լուծման մի շարք տարբերակներ՝սնունդ, հագուստ, գումար ու մասնագիտական կրթություն, աղջիկը հետ է կանգնել իր որոշումից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: