տուն Աշխարհ Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի հետ, Ադրբեջան անունով պետություն չկար. Նիկոլ...

Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի հետ, Ադրբեջան անունով պետություն չկար. Նիկոլ Փաշինյան

1575
0

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ Ալիևը կեղծ պատմական տեղեկություններ փորձեց հաղորդել հավաքվածներին՝ ներկայացնելով, թե իբր Արցախը, Երևանը ադրբեջանական տարածքներ են եղել։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեացի զորավար Պոմպեոսի հետ, չկար որևէ պետություն Հարավային Կովկասում և ընդհանրապես ամբողջ աշխարհում, որը կանվանվեր Ադրբեջան. «Տիգրան Մեծի ժամանակաշրջանում մեր ամբողջ տարածաշրջանում ընդամենը երկու ազգ կար՝ հայեր ու վրացիներ․ դա կարելի է գտնել պատմության ցանկացած դասագրքում։ Ուստի չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է այդքան հեռու գնալ: Ես կարող եմ գնալ էլ ավելի հեռուն և սկսել օրինակ մ.թ.ա․ 400-րդ թվականից, բայց այդպես չեմ վարվի, քանի որ չեմ կարծում, թե դա ճիշտ մոտեցում է»: