տուն Հասարակություն Իրավական Երբ տեղի կունենա Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը

Երբ տեղի կունենա Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը

318
0

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական առաջին նիստը տեղի կունենա մայիսի 13-ին:

Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանին դատի է տվել վարչապետի այն հայտարարության համար, որ Թովմասյանը «ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս իրեն ինչ-որ ծառայություններ է առաջարկել»:

Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին:

Այս հայտարարությունից հետո Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ եթե Փաշինյանը արժանահավատ փաստ չներկայացնի, ապա զրպարտության համար դիմելու է դատարան: Այնուհետ, Նիկոլ Փաշինյանը հրապարկեց մի գրիչի նկար և ասաց, որ այն իրեն նվիրել է Հրայր Թովմասյանը։

Պարզվեց՝ դա տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ: