ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Instagram-յան իր միկրոբլոգի էջում գրել է․
«Աշխատանքային երջանկություն է, երբ կարդացել ես բոլոր տեղեկանքները, մակագրել բոլոր գրությունները, պատասխանել բոլոր նամակներին, տվել բոլոր հանձնարարականները եւ ունես որոշ ժամանակ անցյալի, ներկայի եւ ապագայի մասին խորհելու համար»:
ՀՀ վարչապետը գրառմանը կից հրապարակել է նաև լուսանկար։