Եթե չարաշահումների դեմ պայքարը վերաբերի միայն անցյալին, դա ընդամենը կլինի քաղաքական կոնյունկտուրա։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՔԾ-ում։
«Երբ որ խոսվում է կոռուպցիայի մասին, չարաշահումների մասին, քաղաքական իրավիճակի նրբությունների բերումով, ընդհանուր առմամբ, երբեմն, ցավոք, ընկալվում է, որ մենք նկատի ունենք միայն նախկին պաշտոնյաներին, բայց ես ուզում եմ առիթն օգտագործելով ասել, որ մենք ամենևին, գուցե թե սկզբունքայնության առումով ավելի շատ նկատի ունենք գործող պաշտոնյաներին։ Եթե չարաշահումների դեմ պայքարը վերաբերի միայն անցյալին, դա ընդամենը կլինի քաղաքական կոնյունկտուրա, քաղաքական նպատակահարմարություն և չարաշահումների հին կուլտուրան նորով փոխարինելու ձգտում»,- շեշտեց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ իրավիճակի նման մեկնաբանությունները կապ չունեն իրականության հետ։