Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապաքինվել է վնասվածքից և կհայտավորվի Իտալիայի Ա Սերիայի հերթական տուրի` «Բրեշիայի» դեմ հանդիպմանը:
Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ի տեղեկությունը փոխանցում է armsport.am-ը:
Վերջինս նշում է, որ «Բրեշիայի» դեմ խաղին Մխիթարյանը կհայտավորվի պահեստայինների նստարանին, իսկ Եվրոպայի լիգայի «Իստանբուլ Բաշակշեհիրի» դեմ հանդիպմանը կմասնակցի մեկնարկային կազմում:
«Ռոմա»-«Բրեշիա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Իտալիայի Ա Սերիայի «Լեչեի» դեմ հանդիպման ընթացքում: