Ամերկացի գիտնականները պարզել են, որ եթե մարդը անում է մի աշխատանք, որում շահագրգռված է, կարողանում է հասնել հաջողության և, որ ամենակարևորն է, չի հոգնում: Այս մասին հաղորդում է Journal of Experimental Social Psychology գիտական ամսագիրը:
Նման եզրահանգում արվել է, երբ ուսումնասիրվել են 153 ուսանողների արդյունքները: Փորձի մասնակիցներին խնդրել են կատարել մի շարք մտավոր խնդիրներ և ֆիզիկական վարժություններ` լրացնելով համապատասխան հարցաթերթիկներ, որոնք ցույց կտան նրանք նախապատվությունները:
Երբ խնդիրները համապատասանում էին նրանց նախապատվություններին, ապա ուսանողները մեծ հաջողությամբ էին կատարում այդ վարժությունները և քիչ էին հոգնում, ինչը թույլ է տվել անել նման եզրակացություն: