ՀՀ Սոցիալական ապահովության ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետությունում ս.թ. հունիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունիսի 2-ից:
Կենսաթոշակների (նպաստների) կանխիկ եղանակով վճարումը Հայփոստ ընկերության միջոցով կիրականացվի նախկին եղանակով՝ շահառուի ցանկությամբ, հասցեական առաքմամբ կամ փոստային բաժանմունքներում՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները: