տուն Աշխարհ Երբ կբացվի Էյֆելյան աշտարակը

Երբ կբացվի Էյֆելյան աշտարակը

358
0

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտի կեսերից փակված Էյֆելյան աշտարակն իր առաջին այցելուներին կընդունի հունիսի 25-ից:

«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առավելագույն երկար ժամանակով՝ ավելի քան 3 ամսով այցելուների համար փակված Էյֆելյան աշտարակը նորից բաց կլինի հունիսի 25-ից: 11 տարեկանից բարձր բոլոր այցելուների համար պարտադիր կլինի դիմակ կրելը»,- նշված է Ֆրանսիայի մշակութային արժեքների սպասարկման կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ-ը, կազմակերպությունը հայտնել է, որ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ պայմանավորված, որպեսզի այցելուների ճանապարհները չհատվեն, բարձրացողները կօգտվեն արևելյան, իսկ իջնողները՝ արևմտյան աստիճաններից: