տուն Քաղաքական Վերլուծական Երբ ժայթքում է չինովնիկական մաղձը

Երբ ժայթքում է չինովնիկական մաղձը

390
0

chinovnik]«Եթե ինչ-որ մի քանի «ուռոդ», որոնք ուղղակի չարացած տականքներ են, բառիս ամենաուղիղ իմաստով, եթե իրենք անգամ հասկանալով են դա անում, շատ ավելի վատ, բառացի այդ մարդը (նկատի ունի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին-խմբ.) բացատրել է, եթե իրենք չեն հասկանում, ես իրենց ասելու բան ուղղակի չունեմ»,-News.am-ի հետ զրույցում նշել էր Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը` անդրադառնալով Էրեբունի-Երևան տոնակատարության անցկացման համար հատկացված 200 միլիոն դրամին դեմ քննադատություններին: Տպավորություն է ստեղծվում, որ պետական տարբեր մակարդակների պաշտոնյաներ արդեն անցել են բացահայտ և ուղղակի հահոյանքների և որևէ հակազդեցության չեն հանդիպում: Սա հենց արդյունքն է այն այլասերման, որը կա ու ավելի ցայտուն է դառնում պետական համակարգի բոլոր օղակներում: Ստացվում է այնպես, որ ԱԱԾ պետը կարող է հանգիստ կերպով քաղաքացուն, զոհված զինվորի մորը ոչխար անվանել, քաղաքապետարանի տրանսպորտային վարչության պետ, տխրահռչակ Հենրիկ Նավասարդյանը լրագրողին հայհոյել, շմայսներն ու ասրյանները կարող են հայհոյել ու խարույկ բարձրացնել պատգամավորին: Նմանատիպ բարքերը գերիշխող են դառնում ու, որ ամենացավալին է, որևէ փորձ չի արվում դրանց կանխարգելման համար:  Չնայած գերագույն ցինիզմին,  անգամ վերոհիշյալ պաշտոնյաների սանձարձակ վարքը ունի իր բացատրությունը` նրանց հայհոյանքները ուղղված են դեպի, քննադատողները, այդ իսկ պատճառով թույլատրելի են:

Ընդհանուր առմամբ ստացվում է ,  որ իշխանության, կառավարության, քաղաքապետարանի կամ ցանկացած այլ գերատեսչության քննադատող անհատին, գործչին, իսկ վերջին դեպքում արդեն հասարակության մի ստվար հատվածին կարելի է հայհոյել, անպատվել ու էլ չգիտես ինչ անել` մնալով անպատիժ, իսկ գուցե և որևէ շքանշան ստանալ: Հայաստայան բարձր չինովնիկությունը թերևս չդիմանալով արտաքին հայտնի ուժերի նվաստացումներին, իր մաղձը թափում է իր ենթակաների կամ ընդդիմադիրների վրա, ենթականերն էլ իրենց հերթին այդ մաղձի արտահանման ուղիներ են փնտրում, ինչի հետևանքով մենք ականատես ենք լինում կոռեկտության և էթիկայի բոլոր սահմանների ոչնչացմանը: Ամենայն հավանականությամբ, քաղաքապետարանի չինովնիկ Արթուր Գևորգյանի հայտարարությունը ևս որևէ հետևանք չի ունենա , ինչպես և նախորդ նման դրսևորումները, բայց հուսանք, որ գոնե մի օր այդօրինակ չինովնիկները գոնե մաղձախեղդ կլինեն:

Հ.Գ. Կտրուկ բնորոշումների համար հայցում եմ ընթերցողների ներողամտությունը։

Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here