տուն Քաղաքական Երբ են հետ բերելու Հայաստանից թալանածը. նախարարը պարզաբանում է

Երբ են հետ բերելու Հայաստանից թալանածը. նախարարը պարզաբանում է

327
0

ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ-ում նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեց՝ ինչ փուլում է Հայաստանից դուրս տարված ֆինանսական ակտիվների վերադարձը: Արդյոք ակտիվների բացահայտման գործողություններ արել են:

Նախարարը հիշեցրեց ակտիվների բռնագանձման եղանակները, ապա ասաց՝ միջազգային համագործակցության շրջանակում քրեադատաիրավական շրջանակներում հեշտ է, քանի որ կնքվել են մի շարք պայմանագրեր:

Գործադիր մարմնի անդամը չբացառեց՝ հնարավոր է ակտիվները սառեցվեն՝ կախված տարբեր երկրներից: «Քանի որ դա իրավապահների տիրույթում է, նրանք կասեն՝ ինչ ծավալի աշխատանքներ են եղել»,- ասաց կառավարության անդամը:

Ռուստամ Բադասյանը ենթադրեց՝ կոնկրետ գործողություններ արվում են, գուցե ակտիվ փուլում են, բայց պետք է սպասել նախաքննության ավարտին: