Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո (2։3) հայտարարել է, որ այս անհաջողությունն օգտակար կլինի մյունխենցիների համար։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Կարծում եմ՝ իմանալ, որ կարող ենք նաև պարտվել, օգտակար է մեզ համար։ Երբեմն պարտությունները պետքական են։ Բունդեսլիգայում մենք հաղթում ենք բոլոր խաղերում, Մանչեսթերում առավելության հասանք 3։1 հաշվով, սակայն հիմա զիջեցինք, և դրա հետ պետք է համակերպվենք։ Սակայն ներկայում մենք մտածում ենք հաջորդ շաբաթվա մասին, երբ մեկնարկում է աշխարհի ակումբային առաջնությունը», — ասել է Գվարդիոլան։