տուն Սպորտ Մխիթարյանի աշխատավարձը «Ռոմայում» կնվազի՞

Մխիթարյանի աշխատավարձը «Ռոմայում» կնվազի՞

218
0

«Ռոմայի» սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրաչին ու թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը այսօր հանդիպել են լրագրողների հետ: «Գայլերի» ղեկավարության ներկայացուցիչը ասուլիսի ընթացքում որոշակի հետաքրքիր մանրամասներ է բացահայտել հայ ֆուտբոլիստի տեղափոխությունից: Այս մասին գրում է vnews.am-ը:

«Մենք ուրախ ենք միջազգային հռչակ ունեցող ֆուտբոլիստին մեր թիմ բերելու համար: Հավատացանք ենք, որ նրա նման մտածողություն, ինտելեկտ ունեցող ֆուտբոլիստը որակ կհաղորդի ամբողջ թիմին: Մենք պատրաստ ենք նրան երաշխավորելու այն, ինչի կարիքը նա ունի. աջակցություն, մոտիվացիա ու խաղալու հնարավորություն, որը կարծում եմ ծայրահեղ կարևոր է ցանկացած ֆուտբոլիստի համար: Ակումբը ու երկրպագուները պատրաստակամ են՝ նրան օգնելու համար:

Երբեմն դու պետք է հարմարվես այն պայմաններին, որոնք առաջարկում է մյուս ակումբը: Դժվար էր ամբողջությամբ ձևակերպել Մխիթարյանի ու Սմոլինգի տրանսֆերը պատուհանի փակումից 24 ժամ առաջ: Նախկինում եղել են ֆուտբոլիստներ, որոնք արժեին, որ իրենց համար պարտք վերցնեինք: Այս պատուհանի ընթացքում մենք ստիպված էինք որոշումներ կայացնել: Մեկ ամիս առաջ մենք կարող էինք գնել Մխիթարյանին, բայց խոսքը թոփ մակարդակի խաղացողի մասին է, որը բարձր աշխատավարձ է ստանում, պետք է ուշադիր լինես բյուջեիդ: «Ռոմա» տեղափոխվելու համար նա աշխատավարձի նվազեցման է գնացել: Այսպիսով, հնավորություններ են ստեղծվել մտածված օպերացիաններ իրականացնելու ու խոսքս հիմնականում Սմոլինգի ու Մխիթարյանի մասին է: Մեր երկարաժամկետ նպատակը որակի բարձրացումն է»,-ասել է Պետրաչին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here