Երաժշտությունը փոխում է մարդու հոգեբանական վիճակը՝ ստիպելով նրան իրեն ավելի ուժեղ և հզոր զգալ։ Այս մասին ասվում է Social Psychological and Personality Science գիտական ամսագրում հրապարակված հոդվածում։
Պատահական չէ, որ մրցումներից առաջ մարզիկները հանդերձարաններում երաժշտություն են լսում՝ պատրաստվելով հաղթանակ տոնել մրցակցի նկատմամբ։ Ամերիկյան հյուսիս-արևմտյան համալսարանի գիտնականներն առաջինն են, ովքեր փորձել են կապ գտնել երաժշտության և մարդու մոտ սեփական ուժերի զգացողության միջև։
Մի խումբ կամավորների առաջարկվել է լսել հայտնի 31 երգերի 30 վայրկյանանոց տարբերակները։ Մարդիկ նշել են, որ իրենք իրենց ավելի ուժեղ են զգում, երբ լսում է Quenn խմբի We Will Rock You կամ 2 Unlimited-ի Get Ready for This։ Մարդիկ իրենց թուլացած են զգացել Fatboy Slim-ի Because We Can և Baha Men-ի Fatboy Slim и Who Let the Dogs Out? երգերի ժամանակ։
Այնուհետև մասնագետները փորձել են պարզել, թե ինչ ազդեցություն է ունենում մարդկանց «հզորության զգացումի» երեք հիմնական ցուցանիշների վրա։ Նրանք պարզել են, որ բոլոր այդ հարակից զգացմունքները ակտիվանում են երաժշտության ժամանակ։ Այս ազդեցությունը հիմնականում տեղի է ունենում ցածր հաճախականությամբ երաժշտության ժամանակ։