տուն Քաղաքական Հայաստան Եվ չեմ կասկածում, որ նման մարդիկ դուրս են շպրտվելու այս դահլիճից. վարչապետ

Եվ չեմ կասկածում, որ նման մարդիկ դուրս են շպրտվելու այս դահլիճից. վարչապետ

317
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում պատասխանեց պատգամավորների հարցրեին:

Հրայր Այվազյանը հարց էր հնչեցրել, թե ինչու ՞ մինչ օրս չունենք շրջակա միջավայրի նախարար, ինչպես նաև բնապահպանական և ընդերքի տեսչության ղեկավար, թեև  այս ոլորտներում ունենք շատ խնդիրներ:

Մինչ հարցին պատասխանելը վարչապետն օգտվելով առիթից՝ ասաց.

«Ցավով արձանագրում եմ, որ այս դահլիճում կան մարդիկ, ովքեր երրորդ երկրների, չորրորդ կարգի պաշտնյաների հետ վերաբերում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված անդամի հետ խոսում են հեգնանքով: Եվ չեմ կասկածում, որ այս մարդիկ դուրս են շպրտվելու այս դահլիճից»:

Հաջորդիվ պատասխանեց պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին և, մասնավորապես, ասաց, որ նշված հարցերի պատասխանատուն կառավարությունն է: Իսկ Սևանի կանաչելու հետ կապված նշեց, որ դրանք համակարգային խնդիրներ են:

Վարչապետն ասաց, որ ինքն այս ամբիոնից շնորհակալություն է հայտնել նախկին նախարարին և հավելեց.

«Եթե իմանայի, որ թրթուռների հարցը նախարարի նշանակմամբ կլուծվեր, կգնայի և նախարար կնշանակեի: Ըստ էության, նախարարությունն իր գործառույթը կատարում է»,- ասաց վարչապետը:

Արձագանքելով վարչապետին՝ Այվազյանը նրան հարցրեց՝ հնարավո ՞ր է նախարարությունը միացնել մեկ այլ նախարարության, քանի որ նախարարությունը իր գործառույթը կատարում է:

Վարչապետ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ առաջիկայում կնշանակվի նոր նախարար:

Հայկ Մագոյան