տուն Սպորտ Եվրոպացի ֆուտբոլիստները կհարգեն Ֆիլիպիններում թայֆունի զոհերի հիշատակը

Եվրոպացի ֆուտբոլիստները կհարգեն Ֆիլիպիններում թայֆունի զոհերի հիշատակը

209
0

F

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում, ի հիշատակ թայֆունի զոհերի, ցուցադրվելու է բաններ՝ «Ֆիլիպիններ, մենք ձեզ հետ ենք» մակագրությամբ։ Խաղերն անցկացվելու են նոյեմբերի 26-ին և 27-ին։

-Այս շաբաթ խաղերից առաջ եվրոպական ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչները կհարգեն Ֆիլիպիններում թայֆունի զոհերի հիշատակը,- Միշել Պլատինիի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։- Ուժ ու եռանդ ենք մաղթում նրանց, ովքեր պիտի վերացնեն աղետի հետևանքները։

Հիշեցնենք. նոյեմբերի 8-ին թայֆունը հարվածել էր Սամար և Լեյտե կղզիներին՝ խլելով ավելի քան 5000 մարդու կյանք։ Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here