տուն Քաղաքական Միջազգային Եվրոպան և ԱՄՆ-ն դավաճանում են Ուկրաինային․ The Wall Street Journal

Եվրոպան և ԱՄՆ-ն դավաճանում են Ուկրաինային․ The Wall Street Journal

68
0

Ukraine-USA-EU

Եվրոպան և ԱՄՆ-ն կարող են թանկ վճարել Ուկրաինայի դեմ իրականացված դավաճանության համար։ Այս մասին այսօր գրում է The Wall Street Journal-ը։ Թերթը նշում է, որ արևմտյան երկրները Կիևը թողել են մեն մենակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ Ուկրաինացի առաջնորդներն իրենց դավաճանված են զգում Բրյուսելի և Վաշինգտոնի կողմից։

Հոդվածագրի կարծիքով՝ Եվրոպան և ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցով հանդես են եկել անատամ հայտարարություններով, և ներկայում այդ երկրի բնակչությունը սկսում է հասկանալ, որ պետք է ապավինի միայն իր ուժերի վրա։ «Մոսկվայում արդեն զգացել են դա», — ասում է հոդվածագիրը՝ նշելով, որ Արևմուտքի նման ընկալումը ձևավորվել է Ուկրաինայում ընթացող զարգացումների պատճառով։