Մարիա թագուհու անվան Լոնդոնի համալսարանի մաթեմատիկոսները ուսումնասիրել են Եվրոպայի կախվածությունը ռուսական բնական գազից։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակված են PLOS ONE գիտական ամսագրում։
Աշխատանքում գիտնականները հաշվարկել են միայն գործող գազատարների հնարավորությունները և անդրադարձել այն հարցին, թե ինչպես է այդ վառելիքը մատակարարվում սպառողներին։ Նրանք հաշվարկել են ճգնաժամային երկու իրավիճակ․ առաջինն այն է, որ Ռուսաստանը ամբողջությամբ դադարեցնում է Եվրոպայի գազամատակարարումը, իսկ երկրորդը՝ դադարում է Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը։
Բրիտանացի մաթեմատիկոսները եզրակացրել են, որ Արևելյան Եվրոպայի բոլոր երկրները կտուժեն առանց ռուսական գազի։ Ավստրիան կմնա առանց գազի՝ դառնալով բացառապես տարանցման երկիր։ Որպես լուծում՝ նրանք առաջարկել են ստեղծել գազատրանսպորտային նոր ենթակառուցվածքներ, որոնք թույլ կտան կապել գազամատակարարող Նիդերլանդներն ու Նորվեգիան եվրոպական մյուս երկրների հետ։
Գիտնականները հույս են հայտնել, որ իրենց հետազոտությունը կհետաքրքրի քաղաքական գործիչներին և գործարարներին և կդառնան ոչ միայն քննարկման, այլ կոնկրետ գործողությունների առարկա։