տուն Աշխարհ Եվրոպան կարող է փակել իր սահմանները մինչև աշուն, իսկ վիզա ստանալու համար...

Եվրոպան կարող է փակել իր սահմանները մինչև աշուն, իսկ վիզա ստանալու համար պետք է COVID-19 թեստ հանձնել

206
0

Եվրոպայի Շենգենյան գոտին կարող է փակ պահել իր սահմանները մինչև սեպտեմբեր՝ ԱՄՆ-ից եկող COVID-19- ի սպառնալիքից պաշտպանվելու համար: Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արհմիությունների  ղեկավարների հետ տեսակապի ժամանակ, գրում է Forbes-ը։

ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից Եվրոպա մուտքի փակման որոշումը ընդունվել է մարտի կեսերին՝ կորոնավիրուսային վարակի վատթարացող իրավիճակի ֆոնին: Ըստ նախնական որոշման՝ արգելքը պետք է տևեր մեկ ամիս:

Ըստ Մակրոնի՝ պատճառն այն է, որ համաճարակը տարբեր երկրներում տարբեր տեմպերով է զարգանում, և «չի ազդել բոլոր երկրների վրա միևնույն ժամանակ»։

Ուստի, Եվրոպան պետք է իրեն պաշտպանի բարձր ռիսկային երկրներից եկող ճանապարհորդների միջոցով վարակի տարածման սպառնալիքից: Էմանուել Մակրոնը, մասնավորապես, նշել է Միացյալ Նահանգների օրինակը, որտեղ կորոնավիրուսային ճգնաժամը մի քանի շաբաթով երկարաձգվում է, և այդ պատճառով գագաթնակետին կհասնի ավելի ուշ: Բայց, սրան զուգահեռ, կա Աֆրիկայի օրինակը, որտեղ իրավիճակն այլ կերպ է զարգանում, իսկ Ասիայում կարող է տեղի ունենալ երկրորդ բռնկումը։