տուն Աշխարհ Եվրոպայում կորոնավիրուսից մահացության դեպքերի աճ է կանխատեսվել․ ԱՀԿ

Եվրոպայում կորոնավիրուսից մահացության դեպքերի աճ է կանխատեսվել․ ԱՀԿ

238
0

Եվրոպայում նոր կորոնավիրուսից մահացության դեպքերը մոտ ժամանակներս կավելանան, քանի որ շատ երկրներ դեռ համաճարակի սկզբնական փուլում են գտնվում։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում կատարելով ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարեւիչը:

«Իտալիայում բռնկումն ավելի երկար է զարգացել, քան եվրոպական այլ երկրներում, եւ, հետեւաբար, ավելի շատ հիվանդներ կամ դուրս կգրվեն կամ կմահանան: Եվրոպական այլ երկրներում, որոնք համաճարակի վաղ փուլում են, մահացությունը կարող է սկսվել մոտ օրերին եւ շաբաթներին»,- ասել է նա:

Ըստ Յազարեւիչի` ԱՀԿ փորձագետները դեռ չեն կարող կանխատեսել, թե երբ Իտալիայում վարակվածության դեպքերն առավելագույնի կհասնեն, սակայն մահացածներից շատերը 2-3 շաբաթ առաջ էին հիվանդացել: