տուն Քաղաքական Միջազգային Եվրոպայում ավելի քան 11 միլիոն տուն դատարկ է

Եվրոպայում ավելի քան 11 միլիոն տուն դատարկ է

102
0

camelot-AntikraakwonenDordrecht

Ներկայում Եվրոպայում ավելի քան 11 մլն տուն դատարկ է: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Պարբերականի տվյալներով` դատարկ տների թվով առաջատարը Իսպանիան է` 3,4 մլն, Իտալիան` 2,/2,7 մլն, Ֆրանսիան` 2,4 մլն, Գերմանիան` 1,8 մլն: Մեծ քանակությամբ չբնակեցված տներ կան նաև Պորտուգալիայում և Մեծ Բրիտանիայում` (735 և 700 հազար տուն համապատասխանաբար):

Empty Homes կազմակերպության հաշվարկներով` այսօր Եվրոպայում 4,1 մլն մարդ համարվում են անտուն: Տների մեծ մասը, որոնք դատակ են համարվում, կառուցվել են մինչև տնտեսական ճգնաժամը, երբ անշարժ գույքի նկատմամբ մեծ պահանջարկ կար, քանի որ ներդրողները կարճ ժամանակում կարողանում էին մեծ եկամուտներ ապահովել այդ շուկայում: