տուն Աշխարհ Եվրոպայի խորհուրդն ահազանգում է Բաքվում կատարված բռնությունների մասին

Եվրոպայի խորհուրդն ահազանգում է Բաքվում կատարված բռնությունների մասին

367
0

Եվրոպայի խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում Բաքվում հոկտեմբերի 19-ին և 20-ին կայացած բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ոստիկանության կիրառած դաժան բռնության առնչությամբ. այս մասին նշված է ԵԽ Մարդու իրավունքների գծով հանձնակատար Դունյա Միյատովիչի հրապարակած հայտարարության մեջ:

Հայտարարությունում հատուկ ընդգծվում է, որ հանգստյան օրերին Բաքվում տեղի ունեցած իրադարձությունները, երբ ոստիկանությունը դաժանաբար ցրել է չարտոնված հանրահավաքները, լուրջ մտահոգություններ են առաջացնում թե՛ ոստիկանության պահվածքի և թե՛ մարդկանց խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնելու իրավունքի իրացման առումով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here