տուն Քաղաքական Միջազգային Եվրոպական պարտատոմսերը նման ցածր եկամտաբերություն են ունեցել միայն Ճենովայի Հանրապետության ժամանակ

Եվրոպական պարտատոմսերը նման ցածր եկամտաբերություն են ունեցել միայն Ճենովայի Հանրապետության ժամանակ

97
0

Bond yields

Եվրոպական երկրների պարտատոմսերի եկամտաբերությունը ամենացածրն է ամբողջ պատմության ընթացքում։ Դրանք ավելի ցածր են նույնիսկ 1930-ականների մեծ դեպրեսիայի կամ 19-րդ դարի դեֆլյացիայի ժամանակաշրջանի պարտատոմսերից։ Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը նշելով, որ նման ցածր մակարդակ եղել է մոտ 600 տարի առաջ Ճենովայի Հանրապետության ժամանակ։

Մասնավորապես, Գերմանիայի 10 տարվա պարտատոմսերը վաճառվել են տարեկան 1.11 տոկոս տոկոսադրույքով, իսկ Ֆրանսիայինը՝ 1.5 տոկոս։ Նման անկումը պայմանավորված է եվրոպական տնտեսության վերականգման ցածր տեմպերով։ Սակայն, վերջին օրերին, անկումը պայմանավորված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, որը Եվրամիության ամենամեծ գործընկերներից մեկն է։