տուն Քաղաքական Միջազգային Եվրոպական հանձնաժողովը Սիրիայի ժողովրդին 85 միլիոն ֆունտ ստեռլինգ գումար է հատկացրել

Եվրոպական հանձնաժողովը Սիրիայի ժողովրդին 85 միլիոն ֆունտ ստեռլինգ գումար է հատկացրել

379
0

Syria-refugees1

Եվրոպական հանձնաժողովը Սիրիայի ժողովրդի վիճակը թեթևացնելու նպատակով 85 միլիոն ֆունտ ստեռլինգ է հատկացրել: Գումարը նախատեսված է ոչ միային Սիրիայում բնակվող սիրիացիների, այլ նաև հարևան երկրներում ապաստան գտած սիրիացի փախստականների համար: Այս մասին հաղորդում է EU News-ը:

Գումարի հատկացման որոշումը հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն: Նա հայտարարել է, որ այդ գումարից 40 միլիոն ֆունտ ստեռլինգը կհատկացվի Սիրիայի տարածքում բնակվողներին, ևս 40 միլիոնը Հորդանանին, որտեղ գտնվում է սիրիացի փախստականների ամենամեծ ճամբարը:

Ամբողջ գումարից 5 միլիոն ֆունտ ստեռլինգը նախատեսված է Erasmus Mundus ծրագրի համար, որը հնարավորություն կտա սիրիացի ուսանողներին կրթություն ստանալ Եվրոպայում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here