Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը լուրջ հիասթափություն է ապրել Հայաստանի և Ուկրաինայի` Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը:
«Դա հատուկ ափսոսանք է առաջացնում, քանի որ այդ երկրների որոշումն ընդունվել է արտաքին ուժերի ճնշման տակ»,- հայտարարության մեջ նշում է Շուլցը, ով հայտարարությունը հրապարակել է մինչև «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի սկսվելը, որն այս պահին ընթանում է Վիլնյուսում:
Շուլցը հատուկ շեշտել է Ռուսաստանի կողմից Եվրամիության արևելյան հարևանների նկատմամբ քաղաքական և տնտեսական ճնշումների անթույլատրելիությունը: Այդուհանդերձ, եվրախորհրդարանի ղեկավարն ասել է, որ Եվրամիության դռները բաց են Ուկրաինայի առաջ: