Եվրոպական հանձնաժողովը սահմանել է ներգաղթյալներին նպաստների վճարման նոր կանոններ: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Ներգաղթյալներին նպաստ վճարելիս ամենակարևոր հանգամանքը, որը հաշվի է առնվելու եվրոպական իշխանությունների կողմից, մշտական բնակության վայրն է: Բացի այդ, նաև կարող են հաշվի առնվել ընտանկան դրությունը, երկրում կեցության ժամկետը, քաղաքացիական գործունեությունը և այլ գործոններ:
Նպաստ ստանալուց կօգնի նաև այն հանգամանքը, թե ինչ հաջողություն է ունեցել դիմումատուն աշխատանք փնտրելիս: