Արևելյան գործընկերության 6 երկրների համար հաշվարկվող եվրոպական ինտեգրացիայի ինդեքսով՝ Հայաստանը 4-րդ տեղում է՝ առաջատարի դիրքերը զիջելով Մոլդովային, Վրաստանին, Ուկրաինային: 5-րդ և 6-րդ տեղերում են համապատասխանաբար Ադրբեջանն ու Վրաստանը:
Ինդեքսը հաշվարկվում է 3 հիմնական ցուցանիշների հիման վրա՝ կապ, մոտարկում և կառավարում:
Ի սկզբանե Հայաստանը դիտարկվել է Ադրբեջանի հետ, որպես Արևելյան գործընկերությամբ համամետաբար քիչ շահագրգռված երկիր (երկրորդ խումբ): Սակայն, ըստ Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, վերջին 3 տարիներին շատ հարցերում Հայաստանը դինամիկ փոփոխություններ արձանագրեց, ինչի շնորհիվ «մտավ» առաջին խումբ, որտեղ Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան են: Մոտարկման հարցում Հայաստանը 2013թ զեկույցում նույնիսկ առաջ է անցել Ուկրաինայից: Դրա պատճառները, ըստ Բ. Նավասարդյանի, մի քանիսն էին: Նախ՝ շատ արդյունավետ էր բանակցվող փաստաթղթի (Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի) շուրջ Հայաստանի աշխատանքը և օրենսդրության մոտարկումը: բացի այդ՝ վերջին 3 խոշոր ընտրություններում բռնության ու խտրականության ակնհայտ դեպքեր չարձանագրվեցին: Միաժամանակ՝ բարելավվեց ԶԼՄ-ների վիճակն ու նրանց դեմ զրպարտության մեղադրանքով կայացվող դատական որոշումների պրակտիկան:
Այնուամենայնիվ, ըստ Բ. Նավասարդյանի, Հայաստանի ինտեգրացիայի ինդեքսը կվատթարանա 2014-ին՝ Մաքսային միություն մտնելու վերաբերյալ որոշումից հետո ԵՄ ինտեգրման գործընթացի սառեցման պատճառով: