Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը կոչ է արել միջոցներ ձեռնարկել դոլարի նկատմամբ եվրոն 20 տոկոսով արժեզրկելու համար, որպեսզի հնարավոր լինի առողջացնել եվրագոտու տնտեսությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ինչպես կարծում են կառավարությունում, այս տարադրամի արժեզրկումը թույլ կտա ստեղծել 300 հազար աշխատատեղ և նվազեցնել բյուջեի դեֆիցիտը 1/3-ով: Եվրախորհրդարանի ընտրություններից հետո Վալսը պահանջելու է Բեռլինից նվազեցնել արտարժութային ռեզերվների վերահսկողությունը:
Այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի կտրուկ նվազեցնելու համար, Վալսն առաջարկել է այլ միջոցներ՝ տնտեսությունն առողջացնելու համար: