տուն Քաղաքական Միջազգային Եվրոմայդանի մասնակիցները գրավել են Ուկրաինայի հատուկ ծառայության միկրոավտոբուսը

Եվրոմայդանի մասնակիցները գրավել են Ուկրաինայի հատուկ ծառայության միկրոավտոբուսը

113
0

kiev

Կիևի Եվրոպական հրապարակում հավաքված հանրահավաքի մասնակիցները գրավել են Ուկրաինայի անվտանգության ծառայության միկրոավտոբուսը, որում հայտնաբերել են համակարգիչներ և հատուկ տեխնիկա հանրահավաքների և բողոքի ակցիաների ժամանակ մասնակիցներին գաղտնալսելու և այսօր լրագրողներին և օտարերկրյա դեսպաններին այդ նյութերը ներկայացնելու համար։ Այս մասին հայտարարել է «Ազատություն» ազգայնական կազակերպության ղեկավար Օլեգ Տյագնիբոլը։ հաղորդում է Interfax գործակալությունը։

«Հայտնաբերվել է միկրոավտոբուս, որը կայանած է եղել Եվրոպական հրապարակի մերձակայքում։ Երբ ցույցի մասնակիցները անցել են նրա կողքով, անջատվել է նրանց բջջային կապը», — պատմել է Տյագնիբոկը։ Միկրոավտոբուսի վրա եղել են Եվրամիության և Ուկրաինայի դրոշներ։

Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հաստատել էր միկրոավտոբուսի վրա հարձակման փաստը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here