Երեկ Եվրամիության նախագահների խորհուրդը որոշում է կայացրել Ուկրաինային 11 մլրդ եվրոյի օգնություն ցուցաբերելու մասին։ Այդ գումարները հատկացվելու են ինչպես ԵՄ-ի բյուջեից, այնպես էլ եվրոպական ֆինանսական այլ կառույցների կողմից։
Այս որոշման մասին twitter-ի իր էջում նախօրեին գրել է եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն։
Երեկ ԱՄՆ-ի Կոնգրեսը նույնպես հաստատել է Ուկրաինային շտապ օգնություն ցուցաբերելու մասին օրենքը։ Այս օրենքով Ուկրաինան կստանա մեկ միլիարդ դոլար։