տուն Քաղաքական Միջազգային Եվրամիությունը պատժամիջոց կկիրառի Ադրբեջանին զենք մատակարարող ռուսաստանյան ընկերության դեմ

Եվրամիությունը պատժամիջոց կկիրառի Ադրբեջանին զենք մատակարարող ռուսաստանյան ընկերության դեմ

171
0

European Union

Ամերիկյան The Wall Street Journal-ը հրապարակել է ռուսաստանյան այն հսկա ընկերությունների անունները, որոնք լուրջ պատժամիջոցների են ենթարկվելու  Եվրամիության կողմից այդ փաթեթն ընդունելոց հետո։

Մասնավորապես, նշվում է «Տրանսնեֆտի», «Գազպրոմի», «Գազպրոմնեֆտի», «Օբորոնպրոմի», «Միացյալ ավիաշինարարական կորպորացիայի», «Ուրալվագոնզավոդի» անուննեը։ Վերջին ընկերությունը մեծ քանակությամբ զենք և զինամթերք է մատակարարում Ադրբեջանին։

Բացի այդ, պատժամիջոցներ կկիրառվեն «Սիրիուս», «Կալաշնիկով» և «Ստանկոինստրումենտ» ընկերությունների դեմ։

Բոլոր այս ընկերությունները կզրկվեն արևմտյան ֆինանսական հաստատություններում վարկեր և ֆինանսական միջոցներ ստանալու հնարավորությունից, որոնց մարման համար անհրաժեշտ է 30 և ավելի օր։

Նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն վաղվանից։