տուն Քաղաքական Միջազգային Եվրամիությունը չի պատրաստվում 20 միլիարդ վճարել Ուկրաինային. Deutsche Welle

Եվրամիությունը չի պատրաստվում 20 միլիարդ վճարել Ուկրաինային. Deutsche Welle

154
0

E

Եվրոպական Միությունը չի պատրաստվում կատարել Ուկրաինայի իշխանությունների պահանջը՝ օժանդակել նրանց հսկայական ֆինանսական օգնությամբ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլիվյե Բեյլին: Նրա խոսքերով` մշակված նախագիծն արդեն ենթադրում է օժանդակություն Ուկրաինային տնտեսության հարցում, քանի որ նախատեսում է ներդումներ:

«Ուկրաինայի նյութական բարեկեցությունը և ապագան չպետք է դառնան առևտրի առարկա, քանի որ այստեղ հաղթում է նա, ով շատ գումար է առաջարկում», — ասել է եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

Ավելի վաղ Նիկոլայ Ազարովը հայտարարել էր, որ ԵՄ-ի ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելու դեպքում իրեն անհրաժեշտ կլինի 20 մլրդ դոլար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here