տուն Քաղաքական Միջազգային Եվրամիությունը ճանաչել է, Մեդվեդևը` կասկածի տակ է դրել Ուկրաինայի նոր իշխանությունների լեգիտիմությունը

Եվրամիությունը ճանաչել է, Մեդվեդևը` կասկածի տակ է դրել Ուկրաինայի նոր իշխանությունների լեգիտիմությունը

184
0

detail_25e3123c36d55a1a75b6f9e3f77c6743

Այսօր Եվրահանձնաժողովը ճանաչել է Ուկրաինայի նոր իշխանություններին, որոնք ձևավորվել են նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում կատարելով Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Բայիին:

Եվրահանձնաժողովում օրինական են համարել և հարգում են այն գործընթացը, որով ժամանակավոր նախագահ է նշանակվել Ալեքսանդր Տուրչինովը:

Սակայն Ռուսաստանում այսօր շտապել են կասկածի տակ դնել նոր իշխանությունների օրինականությունը: Վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ թեպետ Ռուսաստանը պատրաստ է  համագործակցել Ուկրաինայի հետ, այնուհանդերձ կասկած է հայտնել դրանց օրինականության հարցում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը: Նա հեգնել է, որ «գիտակցության խանգարումներ է» նկատում այն երկրների իշխանությունների մոտ, ովքեր ճանաչել են այս իշխանությունը:

Մեդվեդևը հատուկ շեշտել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը իրական վտանգ է Ռուսաստանի շահերին, ինչպես նաև «իրենց քաղաքացիների կյանքին ու առողջությանը»: